Armsport.am-ը գրում է.
Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում ընթանում է Ծանրամարտի Եվրոպայի երիտասադրական առաջնությունը:
Այսօր 17-ամյա Սիմոն Մարտիոսյանը, ով ելույթ է ունենում գերծանր քաշային կարգում, ոսկե մեդալ է նվաճել՝ ցույց տալով երկամարտի 397 կգ(182 + 215) արդյունք, որը 49 կգ-ով գերազանցում է երկրորդ հորիզոնականում հայտնված ռուս Յուրի Ախմետովի արդյունքը՝ 341(151 +190), իսկ երրորդ հորիզոնականում՝ սերբ Տամաս Կայդոցին՝ 340կգ (155+185):
Նշենք, որ այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են՝ Մարզպետ Մինասյանը, Համլետ Մնացականյանը (երկուսն էլ՝ 50 կգ քաշային կարգ), Հրայր Հովհաննիսյանը, Լեւոն Մանուկյանը (երկուսն էլ՝ 56 կգ քաշային կարգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Հակոբ Մկրտչյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (94+ կգ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել