Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվել էր Տոմսկի «Տոմին»: Մոսկովյան թիմի ճգնաժամը շարունակում է խորանալ: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Հյուրերի կազմում աչքի է ընկել Յուրա Մովսիսյանը՝ խփելով առաջնությունում 15-րդ գոլը: Մրցաշրջանի գարնանային հատվածում «Սպարտակը» 9 խաղում կրել է 6 պարտություն, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի ու ընդամենը տարել մեկ հաղթանակ:

«Տոմը» վաստակեց 27 միավոր ու բարձրացավ 14-րդ տեղ, իսկ Դմիտրի Գունկոյի սաները 44 միավորով 6-րդն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել