Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը մի շարք հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս. միաժամանակ պետք է նշել, որ այդ դեպքերը ցուցիչներ են հասկանալու, որ փողոցի միջոցով ձեռք բերված իշխանությունը չափազանց դժվար է ինստուտացվում, փողոցին հղում անելով պոստ ձեռք բերած քաղաքական գործիչների մոտ անպատասխանատու վարքագիծը նորմի վերածվելու մեծ հավանականություն ունի, Արևմտյան երկրների կողմից կիրառվող երկակի ստանդարտները մեծ վտանգ են ներկայացնում հասարակության բևեռացման և կայունության համար. արդյունքում ստացվում է` «եթե մեկին կարելի է, իսկ մեզ ինչու՞ չի կարելի» թեզը, որին հետևում է դրա` կյանքի կոչելու վտանգավոր գործընթացը: Ավելին, ներկայում տեղի ունեցող գործընթացները լուրջ կասկածների տեղիք են տալիս, թե արդյոք հնարավո՞ր է Ուկրաինայում կարգ ու կանոն հաստատել և լուծել խնդիրները առաջիկա ընտրությունների արդյունքում, ըստ ամենայնի՝ հնարավոր չի լինի, քանի որ արդեն իսկ այդ ընտրական գործընթացը տեղի է ունենում կարգ ու կանոնի շրջանակներից դուրս կամ դրա բացակայության պայմաններում: Տեղի ունեցողից պետք է հասկանալ, որ ուկրաինական խնդրում ներառված կողմերը մեծապես աշխարհաքաղաքական հարց էին ցանկանում լուծել, քանի որ ներկայում այդ գործունեության հետևանքով առաջացած խնդիրները իրապես արդեն շոշափում են գլոբալ մակարդակով նոր կարգի խնդիրներ` գումարած նաև անվտանգային ներկա գործող համակարգերի կամ արդյունավետության կամ վերանայման անհրաժեշտություն է առաջանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/687920441286694?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել