Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ը Կոպենհագենում կազմակերպված ասուլիսին ժամանել է ջրահարսի պոչով՝ ասելով, որ առաջին այցն է Կոպենհագեն, և քանի որ Հանս Քրիստիան Անդերսենն իր սիրած գրողներից է, ցանկանում է ցույց տալ, թե որքան շատ է սիրում ջրահարս:

Հարցին, թե ինչ պետք է սպասել նրանից մրցույթի առաջին կիսաեզրափակչին (մայիսի 6-ին), Արամ MP3-ը պատասխանել է, որ կփորձի այս անգամ մարդկանց զարմացնել այն ամենով, ինչ պատրաստել են բեմի հետ կապված: Նրա խոսքով՝ բացի իր վոկալային տվյալներից և երգից, հետաքրքիր տեսանյութեր են լինելու հետևի էկրաններին, ինչպես նաև լուսային շքեղ էֆեկտներ, որոնք կլրացնեն երգը և այն կդարձնեն է՛լ ավելի գեղեցիկ:

Արամ MP3-ը նաև խոստովանել է, որ իր փորձառությունը որպես երգիչ, հաղորդավար և հումորիստ ավելի մեծ վստահություն են տալիս «Եվրատեսիլի» բեմում ելույթ ունենալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել