Հայերը, կարծես թե, պատմական սխալներ թույլ տալու մեջ վարպետացել են: Ցայսօր, նման մոտեցումը տարբեր հարցերի շուրջ շարունակվում է կոնստանտ մնալ:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում), որի համաձայն Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Այս լուրը իմանալուց հետո բոլոր հայերը սկսեցին Ֆրանսիային համարել մեր բարեկամը, մեր սրտացավ հարևանը: Նախագահ Սարկոզիի մասին ԶԼՄ-ները գովաբանական բառեր էին շռայլում և այդպես շարունակ: Սակայն ոչ ոք գեթ մի վայրկյան չմտածեց՝ ախր այ ժողովուրդ ջան, դրա մեջ լավ բանը որն է, որ այդքան խոսում եք: Պատկերացնու՞մ եք, ես ֆրանսիայի քաղաքացի եմ և չգիտեմ Հայաստանի մասին. ես ինչու՞ պետք է սուբյեկտիվ կարծիքս արտահայտելու համար ենթարկվեմ քրեական պատասխանատվության: Հենց սրա պատճառով հայերի հանդեպ ատելությամբ լցվեցին ֆրանսիայում ապրող ժողովուրդները: Իսկ հայերը այստեղ փառաբանում էին Նիկոլա Սարկոզիին: Այդ օրինագծի ընդունումը քաղաքական շահեր էր հետապնդում , այլ ոչ թե մարդիկ ուզում էին հայերի մասին մտածել: Բնավ էլ այդպես չէր, բարեկամներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: