Lurer.com-ը գրում է.
Օդեսայում բախումների արդյունքում Արհմիությունների տանը զոհվել է 42 մարդ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը աշխատանքից ազատել է Օդեսայի` ՆԳՆ գլխավոր վարչության ղեկավար Պյոտր Լուցյուկին և ծառայողական հետաքննություն է նշանակել`անկարգությունների հետ կապված: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը Օդեսայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ծառայողական հետաքննություն է նշանակել, ինչպես նաև աշխատանքից ազատել է Օդեսայի մարզի` ՆԳՆ Գլխավոր վարչության ղեկավար Պյոտր Լուցյուկին»,-ասված է գրասենյակի հայտարարության մեջ:
Ուկրաինայի ՆԳՆ-ի հրապարակած վերջին տվյալներով Ուրբաթ օրը Օդեսայում բախումների արդյունքում, ինչպես նաև Արհմիությունների հրդեհված տանը, որտեղ «Աջ սեկտորի» անջատողականներից թաքնվում էին Հակամայդանի ակտիվիստները, զոհվել է 42 և տուժել 200 մարդ: Ոմանք էլ արգելափակված լինելով Արհմիությունների տանը` դուրս են նետվել պատուհաններից և մահացել:



