Ամենայուրօրինակ, հազվագյուտ և հնագույն կատուների ցեղատեսակներից մեկը Վանա կատուն է: Այն տարածված է Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը): Վանա կատուներն առանձնանում են արտառոց ունակությամբ՝ նրանք սիրում են լողալ և ջրից ընդհանրապես չեն վախենում: Ջրի ձայնը նրանց գրավում է, Վանա կատուները սիրում են խաղալ ջրի հետ:


Վանա կատուները բացի այն փաստից, որ հիասքանչ լողորդներ են, նաև կարողանում են ձուկ որսալ: Այս կատուների յուրահատուկ ունակությունն արդեն 100 տարեկան է, թեպետ ցեղատեսակը պաշտոնապես գրացվել է միայն 1969թ.-ին:  

Նրանք շատ աշխույժ, շփվող և խելացի կատուներ են, շատ են սիրում թռչկոտել, շրջել տիրոջ հետ: Նրանց մորթին քաշմիրի է նման, հենց այդ պատճառով այն ջրադիմացկուն է, Վանա կատուների մորթուն նաև կեղտ չի կպչում:

Վանա կատուն մեկ տիրոջ կենդանի է: Ընտանիքի բոլոր անդամներին նա շատ լավ է վերաբերվում, սակայն միայն մեկին է իր տերը համարում:

Վանա կատուների մոտ հրաշալի զարգացած է «դեմքի» դիմախաղը, «դեմքով» կարելի է պարզել կենդանու էմոցիաները:

Եթե Դուք կատվի ձախ ուսի մոտ փոքրիկ հետք նկատեք, ապա իմացեք, որ դա Աստծո մատնահետքն է: Սուրբ ձեռքը հպվել է նաև գլխին և պոչին:  Ըստ ավանդության՝ կատվի առաքելությունն է եղել սպանել Սատանայի կողմից ուղարկված մկանը, որը փորձում էր անցկացնել Նոյյան տապանի վրա:

Самые красивые кошки в мире

Այս կատուների արտաքին տեսքն արժանի է հիացմունքի: Ապացուցվել է, որ եթե կատուների մոտ աչքերի գույնը տարբեր է (կապույտ և սաթագույն), ապա նրանք խուլ են լինում:

Վանա կատուները անչափ համառ են և ձգտում են անկախության, այդ պատճառով չեն սիրում, երբ իրենց չափից շատ են շոյում կամ գրկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել