Խորհրդային տարիներին Երևանում, ողջ Հայաստանում լիքն էին զանազան թռչուններ` արագիլներ, կկուներ, փայտփորիկներ, մոշահավեր, վայրի բադեր, արտույտներ, լորեր, կաչաղակներ, ծիծեռնակներ, ճնճղուկներ… 
Հիշում եմ թռչունների վաղորդյան գեղգեղանքը, ճռվողյունը, դայլայլը, ծլվլոցը…Ո՞ւր են...Չկան…
Շատ-շատ էին հատկապես ծիծեռնակները, ճնճղուկները` ծտերը…
Խորհրդային տարիների թերություններով հանդերձ՝ հետաքրքիր էր կյանքը…Լավ, բարի, կամեցող, անշահախնդիր, պատրաստակամ, հարեհաս, պայծառ, պարզ, ժպտերես մարդիկ էլ էին շատ…Նույնիսկ շատ-շատ…
Իսկ հիմա Հայաստանում` հատկապես Երևանում, ագռավներն են շատ…Անչափ շատ… Ու դայլալի, ծլվլոցի փոխարեն կռկռոցն է շատացել…
Կարծես հասարակությունը, մարդիկ էլ են դարձել «ագռավային»…Սև, մռայլ, մութ, ինչ-որ տեղ դաժան, շահամոլ, նենգ, լկտի…
Իսկ Երևանում գրեթե ծտեր չկան…Երևանի հրապարակի աղավնիները չկան…Հայաստանի, Երևանի վրայով չվող թռչունների` կռունկների երամները չկան…
Տխուր է, անհետաքրքիր, տարօրինակ…Ինչո՞ւ միայն ագռավներն ու ագռավակերպները շատացան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել