Մեծ Բրիտանիան կվերսկսի Սիրիայի ապստամբներին «ոչ մահացու» օգնության տրամադրումըPanorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ մտադիր են վերսկսել Սիրիայի ապստամբներին «ոչ մահացու» օգնության տրամադրումը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse-ին: 

«1 մլն ֆունտի (1.7 մլն դոլար) կապի սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և բժշկական գործիքներ են մատակարարվելու Սիրիայի ազատ բանակին»,-ասել է նախարարը` ավելացնելով, որ մատակարարման վերսկսումը պարզ ցույց է տալիս Սիրիայի ազգային կոալիցիային և Սիրիայի ազատ բանակի գերագույն ռազմական խորհրդին աջակցություն ցուցաբերելու կամքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել