Աստված պահապան...

Միկոյանի արձանի տեղադրմանը ես դեմ չեմ, բայց կողմ էլ չեմ: Երեկ ՖԲ-ում մարդիկ երկու մասի էին բաժանվել. մի մասը դեմ էր Միկոյանի արձանի տեղադրմանը, մյուս մասը՝ կողմ: Միկոյան այն կերպարն է, որ ինքնին լեգենդ է, ու աշխարհում շատերը հային ճանաչում են նրա անունով, բայց մյուս կողմից էլ ուրիշ հայորդիներ կան, որոնց արձանը կարելի է տեղադրել:

Երեկ ՀՀ վարչապետը գիշերօթիկ դպրոց էր գնացել՝ ՄԻՊ-ի բացահայտումների հետքերով. երեխաները պետք է ապահովված լինեն ու կարևոր չի, թե նրանք սոցիալական ինչ կարգավիճակում են, ու բռնությունը երեխայի նկատմամբ ամենաստոր քայլն է. հույս ունեմ՝ վարչապետի այցից հետո ամեն ինչ կկարգավորվի:

Ուկրաինայի եղբայրական ժողովուրդը այսօր մի քանի ստահակների պատճառով օրհասական իրավիճակում է: Մայդանի ջատագովները ո՞ւր են, իրանց եղբայր Տուրչինովը, նույն Ավակովը հիմա կրակում են մարդկանց վրա, ըստ որոշ աղբյուրների՝ 40-ից ավելի զոհ կա: Եվրոպա՛, ձայն հանի՛ր, քո մարդիկ են կրակում: Ռուսաստան, քո մարդկանց վրա են կրակում, թե՞ բոլորդ արդեն թքած ունեք: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է վերանան, որ աշխարհը հանգստանա:

ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ-ը դեռ ընդդիմություն է ու շատ լուրջ է տրամադրվել այդ դերին, հա մեկ-մեկ խորհրդարանում իրեն կպահի կոճակագետի նման, որ աղբերությանը ՝ Գալուստ Սահակյանին չքաշի, բայց խոսելուց պետք ա, ընդդիմադիր են խոսելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել