Emedia.am-ը գրում է.

 Մայիսի 2-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ին ուժեղ քամուց պոկվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի տանիքի կառուցատարրերի մի մասը, մյուսները կախված են. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի մասին տեղեկացվել է փոխքաղաքապետ - ՔՊ բաժնի պետը:

Մայիսի 2-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ մայրսի 1-ին Երևանի Քեռու փողոցի թիվ 31/1 հասցեի տանիքի կառուցատարրերը ուժեղ քամուց պոկվել են:


Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքածածկը (մոտ 180 քմ) և ընկել` վնասելով էլ.մալուխները:

Պոկվել է նաև հարակից տան (Քեռու փողոցի թիվ 33 տուն) տանիքածածկը (մոտ 24 քմ):

Մայիսի 2-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել են Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Ծաղկի փողոցի թիվ 12 տան տանիքի թիթեղյա կառուցատարրերը, շրջվել` 2 ծառ:

Դեպքի մասին տեղեկացվել է գյուղապետը, ով հաղորդեց, որ քաղաքացուն կցուցաբերվի համապատասխան օգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել