Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ուղիղ շփումից, քանի որ վերջինս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, չի կատարել իր խոստումները: «Այս ճգնաժամի սկզբում ես բազմիցս խոսել եմ նրա հետ (Ասադի-խմբ.), նա չի կատարել իր խոստումները, և ես մտածում եմ, որ այդ շփումն ինձ օգուտ չի բերի, դրա անհրաժեշտությունը չկա, ես հիմնականում ապավինել եմ իմ հատուկ ներկայացուցչին»,- «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Պան Գի Մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կշարունակի իր պաշտոնում պարտականությունների կատարումը:

Լոնդոնում տեղակայված` Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խորհրդի տվյալներով` 2011 թվականի մարտից սկիզբ առած սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ոչ պակաս քան 150 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել