1in.am-ը գրում է.
Լոնդոնում ռեկորդային 140 միլիոն ֆունտ ստեռլինգով (235 միլիոն դոլար) վաճառվել է Բրիտանիայի ամենաթանկարժեք բնակարանը, գրում է Reuters-ը:
One Hyde Park բնակարանային համալիրում գտնվող այս բնակարանը բրիտանական անշարժ գույքի շուկայում ամենաթանկն է եղել, հաղորդում է The Times-ը: Փենթհաուսը Արևելյան Եվրոպայից մի հարուստ է գնել: Նա կամ Ռուսաստանի, կամ Ուկրաինայի քաղաքացի է, որի անունը, սակայն, չի բացահայտվում:
Նախկինում Լոնդոնում գնված ամենաթանկարժեք բնակարանը, որը ձեռք էր բերել ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ախմետովը, 136 հազար ֆունտ սթեռլինգ է արժեցել:
One Hyde Park-ը CPC Group և Waterknights ընկերությունների համատեղ ծրագիրն է, որը թողարկվել է 2012 թ: Ընդհանուր առմամբ, համալիրի չորս մասնաբաժիններում 86 բնակարան և երեք առևտրի կենտրոն կա: Բնակելի համալիրի ենթակառուցվածքների մեջ է մտնում նաև կինոթատրոնը, լողավազանը, սպորտդահլիճը, հանգստի սենյակները, գինու պահեստը, գրադարանն ու ավտոտեխսպասարկմամբ կայանատեղին: