Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը «Հետք.am»-ի հետ հարցազրույցում, Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության դեպքերի մասին խոսելիս, մասնավորապես նշել էր. «Նամակի հետքերով գնացինք, հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Մեր աշխատակիցները 4 օր մանրակրկիտ ուսումնասիրել են, ես ինքս էլ այնտեղ եղել եմ, զրուցել եմ երեխաների հետ: Ես ունեմ իմ տեսակետը, ուղղակի վերջնական վերդիկտը ներկայացնելիս…այնտեղ մեր մոնիտորինգի արդյունքներում հիմնականում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»: Հիմա ես եմ հարցն ուղղում փոխնախարարին, եթե ձեր մոնիտորինգը հալած յուղի պես է ընթացել, ապա ինչպես կմեկնաբանեք ձեր վերադասի՝ նախարար Արտեմ Ասատրյանի այն հրամանը, որի համաձայն աշխատանքից ազատվել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել