Պարզվում է, որ Գերմանիայում բնակչությունը կենտրոնացված չէ քաղաքներում: Օրինակ` Բեռլինի բնակչությունը կազմում է մոտ 3,5 միլիոն: Քաղաքը, որտեղ մենք ենք գտնվում, համարվում է Գերմանիայի տասերրորդ քաղաքը, իսկ բնակչությունը մոտ 350 հազար է:
Այստեղ շատ քիչ են բարձրահարկ շենքերը: Բոլոր շենքերը ջերմամեկուսացված են, իսկ բնակելի շենքերում ջեռուցում կա շուրջ տարին: Եթե կա անհրաժեշտությունը, ապա կարող ես միացնել:
Գերմանիայում մետրոն և տրամվայը նույն տրանսպորտն է: Երթուղային տաքսի այստեղ չեմ տեսել, իսկ ավտոբուսով էլ ամեն տեղ չէ, որ կարող ես գնալ:
Մեր քաղաքում կա մետրոյի չորս ուղղություն և հիմնականում օգտվում ենք այս տրանսպորտից:
Գերմանացիները շատ են օգտվում մետրոյից, իսկ մնացած ճանապարհը անցնում ոտքով:
Գերմանացիները շատ են քայլում: Շատ են օգտվում նաև հեծանիվից:
Օրինակ` այն հիվանդանոցի, որտեղ ես եմ բուժվում, օնկոլոգիայի բաժանմունքի վարիչի տեղակալը հեծանիվով է գալիս աշխատանքի:
Հայաստանում նման բան չես տեսնի: Չափից ավել և չկանոնավորված երթուղային տրանսպորտը, որը ամենուր է, բերել է նրան, որ Հայաստանում մարդիկ դադարել են քայլել, իսկ Երևանում էլ մետրոն դարձել է անցանկալի տրանսպորտ:
Մեր ժողովուրդը դարձել է մարդկային ագահություն զոհ, որովհետև այդքան երթուղիներ ստեղծվել են ոչ թե մարդկանց ծառայելու, այլ միայն փող աշխատելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել