Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Բլեֆ» հեռուստահաղորդման նախկին կազմակերպիչ և հաղորդավար Արթուր Սուքիասյանի և նրա տիկնոջ` հաղորդավարուհի-դերասանուհի Արմենուհու Հայաստանից արտագաղթելու վերաբերյալ, որն, ըստ մեր ունեցած վարկածի, ունեցել է գրեթե քաղաքական դրդապատճառ:
Արթուրն ու Արմինեն իրենց որդու հետ ապաստանել են Լեհաստանում և հրաժարվում են այլևս հայրենիք վերադառնալուց, քանի որ, նրանց մտերիմների պնդմամբ, հայրենիքը լքելուց առաջ նրանք ստացել են սպառնալիքներ, որոնք շարունակվել են նաև Սուքիասյանների հարազատների նկատմամբ, ովքեր ապրում են Լեհաստանում:
Սուքիասյանները գաղտնի են պահում իրենց գտնվելու կոնկրետ վայրը և հրաժարվում են որևէ մեկնաբանություններ տալ ստեղծված վիճակի մասին, քանի որ իրենց մտահոգությունը հնարավոր հաշվեհարդարի վերաբերյալ դեռ չի մարել:
Ըստ տեղեկությունների, Սուքիասյանների նկատմամբ հետապնդումն ու սպառնալիքները սկսել են« Բլեֆ» հաղորդման մի թողարկումից հետո. Արմենուհին և Արթուրը Հայաստանից հեռացել են որոշ անախորժություններից խուսափելու համար:
Թերևս դա է պատճառ դարձել, որ Արթուրն ու Արմինեն կիսատ թողնեն իրենց մասնագիտական կարիերան, նոր գնված շքեղ բնակարանն ու անակընկալ հեռանալ Հայաստանից:
Հիշեցնենք, որ ամուսինները վերջին ժամանակներս աշխատում էին հոգեբանական թրիլլերի` «Պատիժ» վերնագրով գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ, որի անոնսը պարբերաբար ցուցադրվում էին լրատվամիջոցներով:
Հուսանք, որ Արթուրի և Արմինեի` Հայաստանից հեռանալու օրինակը, որը, ամեն դեպքում մշուշապատ է, մյուսների համար լավագույն տարբերակ չի ծառայի և երիտասարդները` այդ թվում մշակույթի բնագավառի երիտասարդ կադրերը իրենց ոչ միայն ապագան, այլև ապահովությունը կգտնեն Մայր Հայրենիքում:
Նյութը՝ Asekose.am-ից