1in.am-ը գրում է.
Վերջերս Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում մոդել Միրանդա Քերը խոստովանել էր, որ ամուսնալուծությունից հետո կարողացել է ընկերական հարաբերություն պահպանել նախկին ամուսնու՝ Օռլանդո Բլումի հետ:
Այդ խոսքերի հաստատումն իրեն երկար սպասել չտվեց՝ համարի լույսընծայումից հետո նրան որդու հետ տեսել էին նախկին ամուսնու հետ, գրում է spletnik.ru-ն:
Նախօրեին երեկոյան Միրանդան որդու՝ Ֆլինի հետ, ժամանել է Լոս Անջելես, որտեղ նրանց դիմավորել է դերասանը:
Դատելով լուսանկարներից՝ նախկին ամուսնիններն ուրախ են եղել միմյանց տեսնել: Ու երևի թե միայն հոգնած երեխան է անտարբեր եղել տեղի ունեցածի նկատմամբ:
Ականատեսների վկայությամբ՝ Օռլանդոն Քերի հետ մի քանի բառ է փոխանակել, հետաքրքրվել է, թե ինչպես է անցել թռիչքը, ապա երեքով շարժվել են դեպի Բլումի մեքենան:



