1in.am-ը գրում է.

style.rbc.ru-ն ներկայացնում է աշխարհի մետրոպոլիտեններից մի քանիսը, որոնք հրաշալի են ոչ միայն արտաքին տեսքով, այլև տեխնիկական հագեցվածությամբ:

Ստոկհոլմ

«Սուլնա Սենտրումը» Ստոկհոլմի մետրոպոլիտենի 120 կայարաններից մեկն է, որը կոչվում է նաև Տունելբան: Այդ կայարանի տանիքը ներկված է կարմիր գույնով: Այն 1950-ականներին ձևավորել են նկարիչներ Անդրես Աբերգը և Կառլ-Օլաֆ Բյորը:

Սեուլ

Այն, թերևս, աշխարհի տեխնոլոգիապես ամենաառաջատար մետրոներից է: Այնտեղ միշտ Wi-Fi-ի և 4G-ի միջոցով հասանելի է համացանցը:

Փխենյան

Այս մետրոյի թունելները գտնվում են գետնի տակ` 100 մ խորության վրա, ինչը ռեկորդ է: Մետրոյի պատերին շատ գեղեցիկ որմնանկարներ ու պատկերներ կան:

Մադրիդ

Իսպանական այս քաղաքի մետրոյի կայարաններն այնքան մեծ են, որ այնտեղ երբեմն միջոցառումներ են կազմակերպվում: Իսկ կանգառներից մեկում նույնիսկ հնագիտական թանգարան կա:

Հոնկոնգ

Ինչպես Սեուլում, Հոնկոնգում ևս գնացքներն ավտոմատ են կառավարվում: Ուղևորներն ապահովված են անլար համացանցով: Կայարանի հատակը պատված է հատուկ սալիկներով, որպեսզի կույր մարդիկ կարողանան անարգել մտնել վագոններ:

Շանհայ

Շանհայի մետրոյով անցնում են աշխարհի ամենաարագընթաց գնացքները: Դրանք կարող են զարգացնել մինչև 480 կմ/ժ արագություն:

Բուենոս Այրես

Այս մետրոյի պատերը նկարազարդ են, այն հագեցած է ճարտարապետական լուծումներով, որոնք պատկերացում են տալիս երկրի պատմության մասին:

Գաոսյուն

Թայվանի մետրոպոլիտենի Formosa Boulevard կայարանի The Dome of Light-ը համարվում է աշխարհի ամենամեծ հանրային արվեստի ինստալյացիան:

Նյու Յորք

Նյու Յորքի մետրոյում փակ կայարան կա, որը դադարել է գործել 1945 թվականին:

Պրահա

Պրահայի մետրոյում մի քիչ երկար ժամանակ անցկացնելու դեպքում շուտով օպտիկական պատրանք կստեղծվի և անհասկանալի կլինի՝ որտեղ են պատերն ուռուցիկ, որտեղ՝ փոս ընկած:

Դուբայ

Դուբայի մետրոն շքեղ տեսք ունի: Կայարաններից մեկն իր արտաքին տեսքով հիշեցնում է ստորգետնյա աշխարհ:

Լոնդոն

Սա աշխարհի ամենահին մետրոն է: Այն լուռ է, գնացքների նստելատեղերը՝ փափուկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել