Կյանքի խոսքը ստացավ քաղաքապետարանի թույլտվության խոսքը, իսկ ընդդեմ աղանդների ՄԵԼ – ի նախաձեռնությունը այդպես էլ մնաց անարձագանք.
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Կյանքի խոսք աղանդը Օղակաձև այգում անցկացրել էր չարտոնված միջոցառում: Չունենալով քաղաքապետարանի թույլտվությունը՝ նրանք ներկաներին բարեխղճորեն տեղեկացնում էին, որ քաղաքապետարանը տեղյակ է այդ միջոցառման անցկացման մասին: Իսկ արտոնման առնչությամբ քաղաքապետարանը լռեց: Եվ հիմա, երբ Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական նախաձեռնությունը ցանկանում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել ընդդեմ աղանդների (մասնավորապես Խորան աղանդի), քաղաքապետարանը արտոնություն տալու համար զանազան պատճառներ է առաջ քաշում: Այսքան տարիների լռությունից հետո վերջապես բողոքի մեծ ալիք է բարձրացել ընդդեմ քայքայիչ աղանդների: Համոզված եմ, եթե ինչ որ ընդիմադիր ուժեր ցանկանային հանրահավաք անցկացնել ոչ մի խնդիր չէր լինի, իսկ երբ ազգանվեր գործի համար ձեռնարկվում է խաղաղ հանրահավաք՝ խոչընդոտներն անմիջապես գլուխ են բարձրացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: