Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկի վրա: Քաղաքի ծայրամասերում մարտեր են տեղի ունենում, այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակիցներին։
Նրանք պատմել են, որ գործողությունն իրականացվում է ավիացիայի ուղեկցությամբ, քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ:
Ժամը մոտ 4:50-ին լրագրողները լսել են Սլավյանսկի վրայով թռչող ռազմական ինքնաթիռների ձայնը, Իզյումի կողմից շարժվել է հետևակի զրահապատ մեքենան և քաղաքում կրակոցներ են սկսվել:
Հաղորդվում է, որ ինքնաթիռները ռեակտիվ ռումբեր են նետում, քաղաքում տագնապի նշան է, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին:
Հաղորդվում է, որ Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերը ուկրաինական երկու ինքնաթիռ են խփել, որոնք հարկադիր վայրէջք են կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



