Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում գտնվող N զորամասի սպայական անձնակազմը մեկնել է Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ, քանի որ զորամասի սպաներից մեկը դուրս է եկել զորամասից դեպի այդ ուղղությամբ ու տևական ժամանակ է չկա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորականներին օգնության են մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փերկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/12902/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



