Բերնար Շալանդ. Սա կյանքի կողմից տրված նվեր էArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը, պատասխանելով illustre.ch-ի լրագրող Քրիստիան Ռապազի հարցերին, նշել է, որ ակումբային կարիերան իրեն այլեւս չի հետաքրքրում, իսկ Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը նվեր է կյանքի կողմից:

-Ի՞նչու եք Դուք այսքան հեռու ուղեւորվել Ձեր բնակավայրից:

-Քանի որ ակումբային կարիերան արդեն չի հետաքրքրում ինձ, քանի որ զգում եմ՝ Հայաստանի ֆուտբոլային ղեկավարները ուզում էին ինձ տեսնել հավաքականի ղեկին, քանի որ ունենք նույն ուտոպիկան միտքը՝ երկու տարի անց խաղալ Ֆրանսիայում:

Հայաստանը ֆուտբոլային գերտերություն չէ, բայց ես հավատում եմ, որ իմ հավաքականը մեծ պոտենցիալ ունի:  

Հայաստանում բավականին հանգիստ է, մարդիկ բայրացակամ են, նախաձեռնող եւ լուրջ: Աշխատելու պայմանները գերազանց են: Ի վերջո, սա կյանքի կողմից նվեր է, ինչո՞ւ մերժեմ:

Մենք կորցնելու բան չունենք: Հայաստանը ֆավորիտ չէ խմբում: Նա համարձակորեն օգտվում է հաջողությունից, առանց վախի, առանց բարդույթների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել