stoun1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը կաթվածի պատճառով հիվանդանոց տեղափոխվելուց հետո առաջին անգամ է հանրության մեջ դուրս գալիս, գրում է Viva.ua-ը:

56-ամյա կինոաստղին լուսանկարել են Բևերլի-Հիլզում։ Նրա հիվանդությունից հետք անգամ չի մնացել: Աստղային գեղեցկուհին առողջ և երջանիկ տեսք ունի, որդու՝ Քուինի հետ զբոսնում է խանութներում:

Շերոնը ցուցադրել է ոչ միայն շլացուցիչ ժպիտը, այլև գեղեցիկ կազմվածքը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ իրենց աղբյուրներին հղում կատարելով, բրազիլական ԶԼՄ-ները գրել էին, որ ամերիկացի դերասանուհին Բրազիլիա է ժամանել ՁԻԱՀ-ից տուժածներին օգնելու նպատակով կազմակերպված բարեգործական ակցիան անցկացնելու համար: Սակայն, ծրագրավորված արարողությունը նա անցկացնել չի կարողացել, քանի որ դերասանուհին ուժեղ գլխացավ է ունեցել, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրա մոտ կաթված են ախտորոշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել