Printik.am-ը գրում է.

AdWeek հեղինակավոր պարբերականը հրապարակել է այն ընկերությունների անունները, որոնք մեծ հետք են թողել  համաշխարհային շուկայի վրա:

Արագ սնունդից մինչև նորաձևություն, հեռախոսներից մինչև պլաստիկ քարտեր: Այս ընկերությունները հայտնի են ողջ աշխարհին և դրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում իրական հեղափոխություն է արել:

1. Amazon

Երբ ընկերության հիմնադիրը պետք է որոշեր ընկերության անվանումը, նրան գրավեց այն փաստը, որ այդ անվանման մեջ կան այբուբենի առաջին և վերջին տառերը (A и Z) և նա վստահ էր, որ Amazon-ում կարելի է գնել ցանկացած տեսակի ապրանք և այդպես էլ եղավ: Յուրաքանչյուր վայրկյան կայքում 35 գնում է կատարվում:

2. Facebook

Մարկ Ցուկենբերգը Հարվարդում ոչ թե ինֆորմատիկա էր սովորում, այլ հոգեբանություն: Հնարավոր է, որ հենց դա էլ 9 տարի առաջ օգնել է նրան ստեղծել մի սոցիալական կայք, որն այժմ դարձել է  ամենահայտնին աշխարհում: Դժվար թե նա կարողանար ենթադրել, որ միայն Հարվարդի ուսանողների շփման համար ստեղծված կայքը կարող է  ունենալ ավելի քան 650 մլն օգտատեր:

3. Gap

1969 թվականին Դոն Ֆիշերը չէր կարողանում գտնել իրեն համապատասխան ջինսե տաբատ:  Երկար փնտրտուքներից հետո նա որոշեց բացել իր սեփական խանութը, որտեղ վաճառվելու էին տարբեր գույների և ոճերի ջինսե տաբատներ ընդամենը 7$-ով: Այժմ Gap-ն ունի 3400 խանութ ամբողջ աշխարհում:

4. HBO

1972 թվականի  մի հասարակ օր ստեղծվեց նոր կաբելային հեռուստաալիք` Home Box Office-ը: Այն մինչև 1975 թվականի վերջերը մեծ հեղինակություն չուներ, սակայն, երբ հեռուստաալիքը ցուցադրեց Մուհամեդ Ալիի մենամարտն ընդդեմ Ջո Ֆրեզերի, այն դարձավ ամենահեղինակավորներից մեկը: Հեռուստաալիքը գրավեց բոլորի ուշադրությունը իր ցուցադրած յուրօրինակ հաղորդումներով, ֆիլմերով, սերիալներով:

5.McDonald’s

Կաթնային կոկտեյլներ վաճառող Ռեյ Կրոկը 1952 թվականին իրականացրեց իր լավագույն գործարքը, Մաքդոնալդ եղբայրներից գնելով արագ սննդի ռեստորանը, որտեղ վարորդները առանց ավտոմեքենայից դուրս գալու կատարում էին իրենց գնումները: Այդ ամենը իրականացնելու համար  նա ծախսեց 2,7 մլն $: Այսօր McDonald’s-ի 34000 ռեստորաններ աշխատում են վերը նշված գումարից մի փոքր ավել յուրաքանչյուր ժամ:

6. Starbucks

Starbucks-ի  124  սրճարաններից 68-ը գտնվում են Նյու Յորքի 2 իրար շատ մոտ թաղամասերում:  Անցյալ տարի  ցանցի սիրահարները խմել են ավելի քան 13 մլրդ դոլարի սուրճ: Starbucks-ի գլխավոր նվաճումը եղավ այն, որ սուրճը սկսեց մեծ հեղինակություն վայելել և մարդիկ պատրաստ են մշտապես վճարել դոլարներ, որպեսզի այս ապրանքանիշին պատկանող սուրճ ըմպեն:

7. iPhone

2007 թվականի հունվարի 9-ին Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը ամբողջ աշխատակազմի ներկայությամբ  զանգահարեց Starbucks և պատվիրեց  4000 լատտե: Հանրությունը ցնծության մեջ էր, դա պատմության մեջ առաջին զանգն էր, որ կատարվել էր iPhone-ից: 74 օր անց արդեն վաճառվել էին տասնյակ հազարավոր հեռախոսներ: iPhone 4-ի թողարկումից հետո 2010 թվականին 3 օրվա մեջ վաճառվել են հազարավոր սարքեր, իսկ iPhone 5-ի թողարկումից հետո` 5,9 մլն գաջետներ:

8. Visa

1958 թվականին Ամերիկայի Բանկը ստեղծեց առաջին վարկային քարտը 300 դոլարի  սահմանաչափով, որը կարելի էր օգտագործել միայն Կալիֆոռնիայում: Իսկ 1974 թվականին քարտը համաշխարհային մասշտաբների հասավ և անունը փոխանվանվեց Visa: Այսօր ավելի քան 278 մլն. մարդ ամբողջ աշխարհում Visa-ի  շնորհիվ մի քանի րոպեում կատարում է գնումներ:

9. Viagra

1998  թվականին Pfizer ընկերությունը ստեղծել  է  հիպերտոնիայի և ստենոկարդիայի բուժման համար դեղորայք, սակայն դրանք այդքան արդյունավեր չէին և ունեին այլ յուրահատկություն: Մեր օրերում  Viagra-ն ընկերությանը բերում է  2 մլրդ դոլարի օգուտ: Այն համարվում է աշխարհի ամենաշատ կեղծվող դեղը: Viagra-ն դարձել է առաջին դեղագործական ապրանքանիշը, որը դարձավ համընդհանուր մշակութային ֆենոմեն:

10. Walmart

1962 թվականին Սեմ Վոլտոնը բացեց զեղչային խանութ և խոստացավ հաճախորդներին ամենացածր գները:  Նա պահեց իր խոստումը: Այսօր Walmart խանութներ այցելում է 245 մլն մարդ: Գոյություն չունի Walmart –ի նման հզոր մանրածախ  ցանց: Ավելի ճիշտ այդ մասին ասել է բանաստեղծ` Ջառոդ Քինձը. << Ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին և Կեսարը, ես գնում եմ նվաճելու աշխարհը, բայց ամենից առաջ ես պետք է գնեմ մի քանի անհրաժեշտ իրեր Walmart–ից>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել