Եզդիները նշում են Հայաստանի և ամբողջ աշխարհի եզդի ժողովրդի միասնության տոնըArmnewsTV.am-ը գրում է.

Եզդիները հավաքվել են մի քանի հոգով ու ըստ ավանդույթի, առանց կանանց ու մեծ ուրախությամբ նշում են եզդի ժողովրդի միասնության տոնը: Հավաքվել են ու միմյանց շնորհավորելուց հետո սկսել են պարել ու ուրախանալ:

Արդեն 2 տարի է մայիսի 1-ին եզդիները նշում են իրենց ազգային տոնը: Հենց այս օրը 2002 թվականին աշխարհում առաջին անգամ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ ու Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ Եվրոպայի Խորհուրդը ճանաչեց եզդիների լեզուն ու ազգային ինքնությունը:

Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների ու Եզդիների ազգային դիվան կազմակերպությունների համատեղ նիստն անցած տարի որոշել է մայիսի 1-ը հռչակել համայն աշխարհի եզդիների միասնության տոն:

Արդեն 2 տարի է ամեն եզդիական ընտանիք մայիսի 1-ին տոնական սեղան է գցում ու մեծ շուքով ու ոգևորությամբ նշում է այս նորաստեղծ տոնը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել