Հասարակությունը այս կամ այն կերպ չի լինում ի սկզբանե. Այն կռվում ու ամրանում է տարիների ընթացքում. Իսկ այդ տարիները ապահովում են սերունդների հաջորդկանությունը: Սերունդները դաստիարակվում են նախ և առաջ մանկապարտեզներում, դպրոցներում և մանուկների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող այլ հաստատություններում: Սկսենք թեկուզ միջոցառումներից. Արցախյան ազատամարտի տարիներին ու հետպատերազմյան շրջանում ազգի ոգին ու մարտունակությունը բարձր էր, նաև շնորհիվ այն ազգային ու ռազմահայրենասիրական երգերի ու պարերի, որոնք սովորում էին հայ մանուկները` անգիտակցական տարիքից ամրապնդելով դրանք ենթագիտակցության մեջ և կիրառելով դրանք արդեն գիտակից հասակում: Իսկ ինչ է սովորում այսօրվա սերունդը.... Այսօրվա մանուկները ֆանատիկ կերպով հետևում են արտասահմանյան բոլոր աստղերի կյանքին, փորձում նմանակել նրանց, երազում նրանց վարած կյանքի մասին ու օրն անցկացնում լսելով օտարամոլ երաժշտություն, կամ որ ավելի վատ է թուրքական հնչյուններ` քողարկված հայկականի անվան տակ: Այդ է պատճառը, որ այսօրվա երեխաները ոչինչ չգիտեն ազգային երաժշտության, պարերի և ազգային հերոսների մասին: Փոխարենը անգիր գիտեն բոլոր արտասահմանյան աստղերի անուններն ու երգերը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել