1in.am-ը գրում է.
Քարդաշյան քույրերը հանդես են եկել 90-ականների ոճով: Այս մասին հայտնում է People-ը:
Քարդաշյանները մշտապես առաջատար են ոճային թրենդներում, այնպես որ՝ զարմանալի չէ նրանց տեսնել 90-ականների նորաձևության վերածննդի պիոներների դերում: Նրանք դա ապացուցել են այս շաբաթ՝ երկու տարբեր մայրցամաքներում:
Երեքշաբթի Քլո Քարդաշյանն ու Քայլի Ջենները ռեալիթի շոուի նկարահանումների շրջանակում ուղևորվել են Costco ինքնասպասարկման ցանց: Քլոն լուսանկարը տարածել է Instagram-ով:
Իսկ Քիմին 90-ականների հագուստով տեսել են Փարիզում, որտեղ նա գտնվում է հարսանիքի նախապատրաստությունների համար:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1274579.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել