Ուզում եմ մեջբերել մշակույթի վայ-նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքը՝ այսօրվա մամուլի ասուլիսից, հետո անցնեմ մեկնաբանություններին:
«Ասելով հո չի՞, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ՝ էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա, ո՞ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո՞վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան: Հետո, հենց էդ խնդիրները լուծվեն, մենք սկսում ենք ասել՝ ինչի ենք սենց արել, ինչի նենց չենք արել: Ես համարում եմ, որ մեր թատրոնի ընտրությունները, որ կարող էին ընտրություններ չլինել, որովհետեւ մեր խնդիրը նա էր, որ գործընթացը թափանցիկ լինի... Ցանկացած մարդ կարա ցանկացած բան ասի, բայց հո տենց չի՞: Նայելով, ուսումնասիրելով, կարաք համոզվեք, որ դա արդարացի գործընթաց ա»:
Ես բավականին թեթև եմ նայում այն բանին, երբ մարդիկ սոցիալական կայքերում ու անգամ լրատվական ռեսուրսներում խոսում են որոշակիորեն ազատ լեզվով, բայց ոչ երբեք, երբ այդ խոսացողը ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ նախարարն է: Ինչպե՞ս կարող է նման պաշտոն զբաղեցնող մարդը իրեն թույլ տալ խոսել «ա»-երով, «մի հատ ուզում եմ»-ներով, «էսօր»-ներով, «սենց-նենց»-ներով և «կարա»-ներով:
Տիկին Պողոսյա՛ն, մի կողմ դնենք ձեր արտահայտած մտքերի անհեթհեթությունն ու աբսուրդայնությունը, խոսենք ձեր լեքսիկոնի մասին. դուք Մշակույթի նախարա՞ր եք, թե՞ շուկայում կանաչի վաճառող (թող ինձ ներեն կանաչի վաճառողները՝ վիրավորելու ոչ մի միտում չունեմ):