bc5f2857c7c7963ead8837e8c395d539-(1)1in.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգ-Անթալիա չվերթի ուղևորը ինքնաթիռում կռիվ է հրահրել: Երիտասարդը կռվել է միանգամից 3 բորտ-ուղեկցորդների հետ, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Պետերբուրգի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

1985թ. ծնված տղամարդը սկսել է ոտնձգություններ կատարել մյուս ուղևորների նկատմամբ: Բորտ-ուղեկցորդները փորձել են հանգստացնել նրան, սակայն տղամարդը հարվածներ է հասցրել անձնակազմի 3 անդամի, որոնց թվում՝ 1 կնոջ:

Ժամանելուն պես նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, և իրավախախտը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:

Օրենքի համաձայն՝ իրավախախտը 5 տարվա ընթացքում իրավունք չունի ինքնաթիռ բարձրանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել