Մարդու միտքն ապշեցուցիչ մի բան է: Իրականում այն տիեզերքում մինչև վերջ չբացահայտված երևույթներից մեկն է: Ինչևէ, սա չի նշանակում, թե մենք ամենևին ոչինչ չգիտենք դրա մասին: Ներկայացնում ենք 10 բան, որ հոգեբանությունը պատմում է քո մասին:

5 Դու ավելի արագ ես կարդում երկար տողերը, սակայն նախընտրում ես ավելի կարճ տողերը
Չնայած նախընտրում ես համեմատաբար ավելի կարճ տողերով սյունակների բաժանած տեքստերը, այնուամենայնիվ, իրականում ավելի արագ ես ընթերցում թղթի ամբողջական լայնությամբ երկար տողերը:
Քեզ թվում է, թե ավելի արագ ես ընթերցում կարճ տողերը, սակայն դա այն բանի պատճառով, որ այն պարզապես քեզ վիզուալ ավելի հաճելի է:
4 Շատ որոշումներ, որ կայացնում ես արված են ենթագիտակցաբար
Չնայած կարծում ես, թե որոշումները, որ կայացնում ես կյանքում լավ մտածված ու կշռադատված քայլեր են, այնուամենայնիվ, ամենօրյա շատ որոշումներ, իրականում, ընդունվում են ենթագիտակցաբար: Եվ սրա համար պատճառ կա: Ամեն վայրկյան մեր ուղեղը «հարձակման» է ենթարկվում 11 միլիոն առանձին տեղեկատվության մասնիկներով, որոնք մենք չենք կարող առանձին-առանձին կառավարել գիտակցությամբ` առանց ենթագիտակցության օգնության:
3 Դու ամեն ինչ այլ կերպ ես տեսնում ու այլ կերպ ընկալում
Քեմբրիջի համալսարանի գիտնականների արված հետազոտությունը ցույց է տվել, որ մաիկ կրաոևր բնաը աջռիան և վրեիջն տռաերը ճշիտ տուղեմ լնիլեն է: Մացնածը կրաող է խառը գվարծ լնիել, սյական մնևիույն է դու կորաղ ես կդարալ այն: Սա այն պատճառով, որ մարդու միտքը առանձին տառերը չի ընկալում, այլ բառն ամբողջությամբ: Քո ուղեղը անընդմեջ մշակում է տեղեկությունը, որն այն ընկալում է զգայարանների միջոցով, և վերջում դու ընկալում ես դրանք (բառերը) այլ կերպ, քան «զգում» ես (խառը գրված տառեր):
2 Ուղեղդ քնած ժամանակ նույնքան զբաղված է, որքան արթուն ժամանակ
Մարդու միտքը իրականում նույնչափ ակտիվ է քնած ժամանակ, որքան որ արթուն ժամանակ: Իսկ ի՞նչ է տեղի ունենում գիշերը, որ միտքը «չի անջատվում»: Գիտնականները առաջ են քաշում այն վարկածը, որ գիշերվա ժամին ուղեղը համախմբում է ինֆորմացիան ու նոր զուգորդումներ ու ասոցիացիաներ ստեղծում:
1 Կրկնությունը ֆիզիկապես փոխում է ուղեղը
Ամեն անգամ`տեղեկություններ են ընկալելիս, գլխուղեղը էլեկտրական իմպուլսներ է ուղարկում նեյրոնների միջև, ինչի արդյունքում ամրապնդվում են հին կապերն ու նորերը ստեղծվում: Այս նոր շրջանների ստեղծումն է, որ պատճառ է դառնում գլխուղեղի ֆիզիկական փոփոխություններին ու աճին:



