20140501-mil-post1in.am-ը գրում է.

Երգչուհի Մայլի Սայրուսը ընկճված է: Նա հազիվ էր դուրս եկել հիվանդանոցից և ուրախացրել երկրպագուներին, որ շարունակելու է Bangerz համերգային շրջագայությունը, սակայն պարզվել է, որ աստղը ստիպված է տեղափոխել համերգները, հայտնում է spletnik.ru-ն:

Սայրուսի պաշտոնական կայքում հայտնվել էր տեղեկություն, որը վերաբերում է մայիսի 2-ին Ամստերդամում և մայիսի 4-ին Անտվերպենում համերգներին: Այս համերգները տեղափոխվել են հունիսի երկրորդ կես:

Հայտարարության մեջ ասվում է, որ Մայլիի ալերգիկ ռեակցիան շարունակվում է, և բժիշկները չեն թույլատրում Մայլիին ճանապարհորդել, քանի որ նա պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո:

Երգչուհու մենեջերները նշում են, որ Լոնդոնում մայիսի 6-ին նախատեսված համերգը չեղյալ չի հայտարարվել:
Երևում է, որ անձամբ Մայլին իր ելույթի հետաձգման մասին իմացել է մի քանի օր առաջ: Այն ժամանակ երգչուհին գրել էր Twitter-ում. «Գրողը տանի, դուք, ինչ է՝ ձե՞ռ եք առնում ինձ»:

Սայրուսի շրջապատում նշում են, որ նա սարսափելի վշտացած է տեղի ունեցածից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել