ԵԽԽՎ դիտորդները քննադատել են Ուկրաինայի նախընտրական կամպանիանPanorama.am-ը գրում է.

ԵԽԽՎ դիտորդները Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունների նախընտրական կամպանիայի վերաբերյալ մի շարք խնդիրներ են բարձրաձայնել: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստին»: 

Զեկույցում հիմնական հարցը թեկնածուների կողմից քարոզարշավի շրջանակներում ֆինանսավորման առավելագույն չափի բացակայությունն է: Դիտորտների խոսքերով` ուկրաինացիները նախագահական ընտրություններին վերաբերվում են որպես տարբեր կլանների միջև պայքար և առաջնորդվում են սեփական ֆինանսական շահերով: Այն ինչ ընտրությունը գաղափարների և մրցակցության հարթակ է:

«Կառավարման մարմիների ԶԼՄ-ների անկախության և թափանցիկության բացակայությունը ևս լուրջ մտահոգության տեղիք է տալիս»- նշել են դիտորտները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել