Emedia.am-ը գրում է.
Microsoft, HP, Symantec և Oracle ընկերությունները դադարեցնում են համագործակցությունը ռուսական այն ընկերությունների հետ, որոնք հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ալիքի ազդեցության տակ: Այս մասին հայտնում է «Газета.ру»-ն:
Այս պահին, տեղեկացնում է պարբերականը` հղում անելով ռուսաստանյան բանկերի աղբյուրին, ամերիկյան կազմակերպությունները դեռ չեն դադարել աջակցել իրենց արտադրանքին: Այդուհանդերձ, բանկերից մեկի աշխատակիցը պատմել է, որ HP-ն արդեն դադարել է իր սարքավորումները տրամադրել: Մեկ այլ բանկի աշխատակիցը հայտարարել է, որ մոտ ապագայում սպասվում է Microsoft-ի բոլոր արտադրանքների աջակցության դադարեցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



