Գեր տղամարդիկ 25 անգամ ավելի շատ են ունենում իմպոտենցիայի հետ կապված խնդիրներ, քան նիհարները. սեքսոպաթոլոգLife.panorama.am-ը գրում է.

Ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն անմիջական ազդեցություն ունեն առողջ սեռական կյանքի վրա: Դրանց հետևանքով կանայք և տղամարդիկ սկսում են բարդույթավորվել, իսկ որ ավելի լուրջ է՝ նրանց մոտ առաջ են գալիս սեռական խանգարումներ: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:

-Ավելորդ քաշն ինչպե՞ս կարող է ազդել  տղամարդու սեռական կյանքի վրա:

-Ավելորդ քաշը հանդիսանում է ռիսկի գործոն էրեկցիայի խանգարումների համար: Ապացուցված է, որ մանավանդ որովայնային հատվածի ճարպակալումը տղամարդկանց մոտ առաջ է բերում հորմոնալ լուրջ խանգարումներ,  տեղի է ունենում արական սեռական հորմոնի՝ տեստեստերոնի ակտիվության անկում, բարձրանում է իգական սեռական հորմոնների չափաբաժինը, ինչը կարող է սեռական ցանկության նվազման, էրեկցիայի խնդիրների պատճառ հանդիսանալ: Ավելորդ քաշի և ճարպային հյուսվածքի ավելցուկը մեխանիկորեն  առաջ է բերում սեռական օրգանների անոթավորման խնդիրներ: Ապացուցված է, որ գեր տղամարդիկ 25 անգամ ավելի շատ են ունենում իմպոտենցիայի հետ կապված խնդիրներ, քան նիհարները, այսինքն նրանք, ովքեր չունեն ավելորդ քաշ: Քիչ չեն նաև դեպքերը, երբ առաջ է գալիս անպտղության գործոնը, գրանցվում են  հորմոնալ խանգարումներ,  վնասվում է վերականգնողական առողջությունը:

-Իսկ ո՞րն է խնդրի էմոցիոնալ կողմը:

-Իհարկե, առկա է նաև  խնդրի էմոցիոնալ ասպեկտը:  Ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող տղամարդիկ շատ ավելի կաշկանդված են, նրանց ինքնագնահատականն  իջած է, ունեն որոշակի հոգեբանական դժվարություններ՝ միջանձնային կոմունիկացիոն փոխհարաբերություններ ստեղծելու առումով: Հետևաբար, այս խնդիրն ունեցող հաճախորդների բուժման մեթոդիկան առաջին հերթին սկսվում է քաշի կարգավորմանն ուղղված  լուրջ քայլերով՝ ֆիզիկական ակտիվության բարձրացմամբ, ճիշտ սննդակարգի սահմանմամբ, վիտամիններով հարուստ սննդի ընդունմամբ, որոնք նպաստում են ճարպային հյուսվածքի քայքայմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել