Շատերի համար ամբողջ տարին է «մայիսի մեկ». գործազրկությունն ահռելի չափերի է հասնում.
Այսօր աշխատավորների օրն է...Շնորհավո՛ր տոնդ, աշխատավոր հայ, քարից հաց քամող հայ: Ցավում եմ, որ այսօր քչերիդ կարող եմ շնորհավորել. ձեր երազանքները Անկախ Հայաստանում անկատար մնացին, ու շատերդ համալրեցիք գործազուրկների բանակը կամ «ֆայլաբազարը», կամ ինչ-որ հարուստ պապայի «բալիկի» ձեռքի տակ ձեր բարձրագույն կրթությամբ դարձաք խաղալիք, կամ էլ սեփական հացը վաստակելու համար դրսի ճանապարհը բռնեցիք...Հուսանք, որ մոտ ապագայում ոչ թե մեկ օր կհիշեն ձեզ, այլ ամբողջ տարի:
Այս օրվա մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ բոլոր այն հայ գործարարներին, որոնք քիչ, թե շատ, աջակցեցին հայ մարդուն, որ իր սեփական ներուժը հայրենիքում ի գործ դնի, ու նրանից մեկը լուսահիշատակ Հրանտ Վարդանյանն էր, չեմ կարող չհիշել հաճախ չգնահատվող բազմաթիվ մասնագետների, որոնք այս օրն էլ հանգիստ չունեն՝ բժիշկներ, զինծառայողներ, ոստիկաններ, լրագրողներ, բանվորներ... կամ այնպիսի հաճախ անշնորհակալ աշխատանք կատարողների, ինչպիսիք են ուսուցիչն ու դասախոսը...մի խոսքով, շնորհավոր բոլոր արարող տեսակների տոնը...Աստված պահապան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել