1in.am-ը գրում է.
Գերմանիան դեմ է արտահայտվել իր երկրի տարածքում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցաքննությանը՝ մերժումը պատճառաբանելով համապետական շահերով: Այս մասին գրում է Zudeutsche Zeitung-ը:
Փաստաթղթում նշվում է, որ նման լսումների անցկացումը կվնասի Գերմանիայի կենսական կարևորություն ունեցող շահերին: Թեև կառավարությունը իր պարտքն է համարում աջակցել բունդեստագի հանձնաժողովին, սակայն կարծում է, որ հետաքննությունը չպետք է վնասի ազգային շահերին, ուստի Սնոուդենին Գերմանիա հրավիրելը անորոշ ժամանակով հետաձգվում է:
«Կառավարությունը վետո է դրել հենց այն պահին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցով մեկնել է Վաշինգտոն»,- նշում է պարբերականը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1273868.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



