Աշխատել 5.6 մլրդ դոլար և դառնալ ամենահարուստ բիզնես-լեդին աշխարհում. չինուհի Չժան Ինին օգնել է աղբի բիզնեսը Չինաստանում և ԱՄՆ-ում: Չժան Ինը սովորական շարքային աշխատող էր, ում մտքով երբեք չէր անցել, որ կհասնի նման հաջողության: Բայց այս ամենի հետ նա ասում է, որ թղթերի հավաքման բացահայտումն իր միտքը չէ:
_Ես հիշում եմ, որ մի գործատու ինձ մերժեց, ասելով, որ թղթե թափոնները մի ամբողջ անտառ են, գնա հավաքիր: Օգտագործած թուղթն ամենուր է, դա ոչ մեկին պետք չէ և ոչինչ չարժե: Սակայն այն կարելի է վերամշակել և ստանալ այլ գումարներ, քանի որ գործընթացը հավերժ է, միշտ էլ թափոններ կան: Իսկ հիմա ես աշխատում եմ, գնացեք Ձեզ գործերով: Մտքումս որոշեցի, որ դա ես պիտի անեմ ամեն գնով ու դուրս եկա գրասենյակից,_ հետագայում պատմում էր Ինը: Բայց հետաքրքիրը նրանում է, որ այս գաղափարը զարգացրեցին ոչ թե ամերիկացիները, այլ չինացի զինվորի աղջիկը: Գործը սկսելու ժամանակ Ինը չուներ ոչ աշխատանք, ոչ էլ համապատասխան կրթություն, անգամ չգիտեր ոչ մի անգլերեն բառ, ինչը Հոնգ-Կոնգի բնակչի համար շատ անսովոր է: Նա սովորական տնային տնտեսուհի էր և չուներ ոչ մի ծանոթություն և նախնական գումար:
Չժեն Ինը ծնվել է Հեյլունցզին մարզում զինվորականի ընտանիքում: Նրա հորը աքսորում են և կյանքն իսկապես անտանելի էր դառնում Ինի համար: Ամեն օր աշխատանք բրնձի դաշտերում, որպեսզի հնարավորություն ունենա օրվա մեջ մեկ անգամ սնվել այդ նույն բրինձով: Սովամահությունից նրան փրկում է Դեն Շաոպենի բարեփոխումները, որից հետո նա անմիջապես մեկնում է Հոնգ-Կոնգ: Այնտեղ նա աշխատում է մի ընկերությունում որպես հաշվապահ՝ չավարտելով անգամ դպրոցը: Բայց նրան այդ ընկերությունից հեռացնում են և նա նորից ստիպված էր աշխատանք փնտրել: Հենց այդ ժամանակ էլ մի գործարար նրան հեռացնում է գրասենյակից, որի մասին ես արդեն նշեցի հենց սկզբից՝ նրան տալով հիանալի գաղափար:
Ինին պետք էր գումար և պետք է այդ գումարը ստեղծել ամեն գնով: Նա սկսեց այցելել Հոնգ-Կոնգյան գործարարներին և ներկայանալ նույն սցենարով, ինչը նախապես մշակել էր: Նա ասում էր, որ իր հայրը պայքարել, պատերազմել է այն բանի համար, որ այս գործարարներն այսօր հասել են նման արդյունքների: Հիմա ինքը նրանց կարիքն ունի և հարկավոր է օգնել: Այս մեթոդով, հավաքելով 3800 դոլար, Ինը որոշում է ամուսնու հետ մեկնել ԱՄՆ:
Այնտեղ նրանք սկսեցին հետաքրքրվել, թե որտեղ են գտնվում ԱՄՆ-ի աղբահավաքման կետերը, որտեղից կարելի էր շատ էժան գներով ձեռք բերել կարևոր իրերը: Երբ ամուսինը հավաքում էր ամեն ինչ, Ինն ուշադրություն էր դարձնում հիմնականում թղթե թափոններին: Որոշ մարդիկ կեղտոտ թղթի մեջ տեսնում էին թափոն, իսկ ես այն դիտարկում էի որպես մի ամբողջ անտառ,_ասում է Չժան Ինը: Լոս-Անջելեսի մոտ գտնվող Պոմոն քաղաքի մոտ կարողանում է գտնել այն, ինչն այդքան ժամանակ փնտրում էր: Այդ օրերին Ինը սահմանեց միակ ու անփոփոխ սկզբունքը՝ ծախսերը պետք է լինեն ամենաքիչը, քանի որ աղբն իր իսկ տեսքով ոչինչ չարժե: Ամուսնու հետ նրանք աղբի միջից հավաքում էին թղթերը, կապում և տեղափոխում իրենց Dodge Caravan մեքենայով:
Ինն այստեղ ծանոթանում է մի քանի ամերիկացիների հետ, ովքեր նույնպես զբաղվում էին նման գործով, բայց շատ փոքր մասշտաբի, ովքեր նրան խոստանում են, որ թղթերը կհավաքեն և կուղարկեն Չինաստան: Առաջին մի քանի գործարքներից հետո նա ԱՄՆ-ում հիմնվում է America Chung Nam Inc ընկերությունը, որն ամենամեծն է ԱՄՆ-ում և առաքում է թղթե թափոնները ԱՄՆ-ից Չինաստան: Միևնույն ժամանակ Չինաստանում ստեղծում է Nine Dragons Paper Industries ընկերությունը, որը զբաղվում էր այդ թղթերի մշակմամբ: Ինը հետագայում պատմում է, որ դրանք իր կյանքի ամենածանր օրերն էին, երբ օտար երկրում՝ չիմանալով անգլերեն ոչ մի բառ, նա փորձում էր գործընկեր գտնել իր բիզնեսի համար: Ինի համար ամենաբարենպաստ պայմանն այն էր, որ Չինաստանից նավերը բարձված գալիս էին և դատարկ մեկնում նորից Չինաստան, ինչն էլ նա օգտագործեց թափոնները տեղափոխելու համար: Սա իսկապես ամենակարևոր պայմանն էր նրա բիզնեսի համար: Նա պարզապես եղավ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում:
Այսօր Չժան Ինն ամենահարուստ բիզնես-լեդին է աշխարհում: Նա իր կայսրությունը կառուցել է գրեթե ոչնչից՝ ԱՄՆ-ում աղբահավաքման վայրերից հավաքում էր թղթե թափոներ և բերում Չինաստան: Այս թղթերից պատրաստվում է կարտոնե տուփեր, որոնց մեջ չինական ապրանքները կրկին հետ են ուղարկվում ԱՄՆ: Չժանը շատ խիստ կանոններով է առաջնորդվում բիզնեսում, մասնավորապես, երբ աշխատակիցները բողոքեցին, թե աշխատավարձը ցածր է, նա սիրով բարձրացրեց բոլորի աշխատավարձերը: Սակայն, երբ նրանք սխալ էին թույլ տալիս, նա արդեն անողոք էր լինում, ուստի բոլորն էլ գիտեին, Ինի հետ ոչ մի սխալ չպիտի թույլ տալ: Եթե այս հատկությունները նա չունենար, դժվար կլիներ հասնել նման արդյունքների: Այսօր նրա ընկերություն աշխատում են 5300 մարդ, իսկ մաքուր եկամուտը կազմում է 175 մլն:
Շարունակությունն՝ այստեղ