Երեկ Facebook-յան ընկերներիցս մեկը հրավիրեց ինձ «Տարվա Like» անվանմամբ մի միջոցառման (event): Ինչքանով կարողացա հասկանալ բնութագրից, ինչ-որ նոր մրցանակաբաշխության համար պատրաստված միջոցառում է: Մրցանակաբաշխություն, որը «իր տեսակի մեջ առաջին անգամ է կազմակերպվում ամբողջ աշխարհում». համենայն դեպս այսպես en ներկայացնում կազմակերպիչները: Մրցանակաբաշխության առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ամբողջ քվեարկությունը անց էր կացվելու ֆեյսբուքում.......
Ես սկզբից մտածեցի որ դա կատակ է, սակայն հետո հասկացա, որ կազմակերպիչները չեն կատակում. Նրանք իրոք ցանկանում են ֆեյսբուքում տարածված լայք մուրալու սովորությունն ու հիվանդությունը դարձնել ավելի էլիտար մասնագիտություն և տարածել մեր էստրադային աստղերի շրջանում... Միգուցե ասածս վիրավորական թվա, սակայն, այն իրականություն է... Ինչ է նշանակում քվեարկություն ֆեյսբուքյան լայքերով... այդ երբ ֆեյսբուքի դերը այնքան մեծացավ մեր հասարակությունում, որ նրան սկսեցինք վստահել ազգային շոուբիզնեսի հետ կապված մրցանակաբաշխություն... Միթե մտահաղացման հեղինակները չէին կարող իրենց ժամանակը օգտագործել ավելի օգտակար բաների վրա, քան պատանիներին և երիտասարդներին մի աստիճանով էլ կապել ֆեյսբուքին:
Լայքերով մրցանակաբաշխությունը, իր տեսակով առաջինն է Հայաստանում ու համոզված եմ որ կանցնի շատ հետաքրքիր և արդար: Սիրով սպասում եմ մրցանակաբաշխության սկսզբին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել