Ջրի օգտագործման օգուտները բազմիցս լուսաբանվել են տարբեր աղբյուրներում: Բոլորն էլ գիտեն, որ ջրի առատ օգտագործման շնորհիվ ապահովվում է օրգանիզմի խոնավության անհրաժեշտ մակարդակը, սակայն ջուրը մի շարք այլ կարևոր գործառույթներ է կատարում, որոնց մասին քչերին է հայտնի:

1) Ջրի օգտագործումը երիտասարդ է պահում Ձեզ

Ջրի առատ օգտագործումն օգտակար է մաշկի համար: Եթե բավականաչափ ջուր չխմեք, մաշկը կչորանա և ստիպված կլինեք ավելի շատ խոնավեցնող քսուկներ ու լոսյոններ օգտագործել: Այնուամենայնիվ, քսուկները չեն կարող արմատախիլ անել մաշկային խնդրի պատճառը, մինչդեռ ջուրը կարող է: Շատ ջուր խմելը խոնավ է պահում մաշկը և նվազեցնում բծերի ու կնճիռների առաջացումը:  

2) Ջրի օգտագործումը նպաստում է նիհարելուն

Պատահական չէ, որ ֆիթնեսի մարզիչները և դիետոլոգները խորհուրդ են տալիս շատ ջուր օգտագործել: Ջրի օգտագործումը օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ջուրը ինչ-որ չափով փակում է ախորժակը, ինչի հետևանքով Դուք չափից ավելի շատ չեք ուտում: Ջրի օգտագործումն օգնում է այրել օրգանիզմում գոյացած ավելորդ ճարպը: Ջրի օգտագործումը օգնում է ազատվել օրգանիզմի թունավոր նյութերից ու կանխարգելում է փորկապությունը:  

3) Ջուրը նպաստում է մկանների ամրացմանը

Ջուրը թթվածին է մատակարարում օրգանիզմի բջիջներին, այդ թվում՝ մկանային բջիջներին: Եթե օրգանիզմն ամեն օր ջրի բավարար քանակություն է ընդունում, մկաններն առանց հոգնելու ավելի ազատորեն ու ավելի երկար են աշխատում:  

4) Ջրի օգտագործումը նպաստավոր է մտավոր կարողությունների զարգացման համար

Ջրի օգտագործումը խթանում է ուղեղի ճանաչողական գործառույթը: Ուղեղը պետք է բավականաչափ թթվածին ստանա, որպեսզի Դուք կարողանաք բարդ մտավոր աշխատանք կատարել: Ջուրն ուղեղի համար հանդես է գալիս իբրև թթվածնի մատակարար: Օրը 8-10 բաժակ ջրի օգտագործումը կարող է 30%-ով բարձրացնել մտավոր աշխատանքի մակարդակը:  

5) Ջուրը բարերար ազդեցություն է գործում հոդերի վրա

Քչերին է հայտնի, որ ջրի առատ օգտագործումը կարևոր է ամուր ու առողջ հոդեր ունենալու համար: Չափավոր խոնավությունը անհրաժեշտ է հոդերի դյուրաշարժությունն ապահովելու համար: Այսպիսով՝ բավականաչափ ջուր խմելը նպաստում է, որ Ձեր շարժումներն անցավ ու սահուն լինեն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել