1in.am-ը գրում է.
Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) այսօր հրապարակել է անցած տարվա՝ 2013թ. գործազրկության մակարդակի վերաբերյալ եռամսյակային ցուցանիշները, որոնք ստացվել են հարցումների հիման վրա:
Ըստ այդմ՝ տարվա սկզբին նկատվել է գործազրկության մակարդակի նվազում, իսկ տարեվերջին՝ աճ: Այսպես, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում գործազրկության մակարդակը եղել է համապատասխանաբար 16.9%, 16.2%, 15.4% և 16.2%: Բացարձակ թվով խոսքը համապատասխբար 230 հազար, 228 հազար, 215 հազար և 226 հազար գործազուրկների մասին է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1272998.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել