Ափսոսանք ու մեծ ցավ եմ ապրում, երբ մեր սիրելի, այդչափ կոլորիդով հագեցած ու նույնիսկ տարիներով զրկանքներ ու տառապանքներ տեսած Գյումրին ու գյումրեցին ապրում է վախի ու հալածանքների մթնոլորտում: Առանց այդ էլ գյումրեցիները շատ ցավ ու վիշտ են տեսել և նրանց հոգիներում դեռևս թարմ են երկրաշարժի և դրան հաջորդող տարիների դառը փորձությունների վերքերը...
Գյումրեցիները, ինչպես ցանկացած ոգ իրավունք ունի ապրելու բարոյապես և նյութապես ապահովված կյանքով, բայց այն, ինչ այսօր կատարվում է Գյումրիում ուղղակի խելացնորություն է: Տարիների ընթացքում կուտակված ու ահագնացած խնդիրներին գումարվում է ահագնացող չափերի հասնող թմրամոլությունն ու վախի անկասելի մթնոլորտը, և կարծում եմ, որ ամենայն լրջությամբ պետք է վերաբերվել այն գործընթացներին, որոնք Գյումրին տանում են դեպի քայքայում ու նսեմացում, դա բարոյական տեսանկյունից, իսկ տնտեսական վիճակի մասին չեմ էլ ուզում խոսել հիմա, քանի որ բոլորին է քաջ հայտնի, թե դեռևս ինչ վիճակում են գտնվում այն մարդիք, որոնք հեռավոր 88-ին կորցրեցին իրենց տանիքները:
Նեցուկ լինենք մեր Գյումրիին ու մեր սիրելի գյումրեցիներին, նրանք դրա կարիքը շատ են զգում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել