Վերջերս բազմաթիվ հաղորդումներ եմ դիտել ինքնասպանությունների մասին. ոչ մի նոր բան. հոգեկան խնդիրներ, ֆինանասական միջոցների սղություն,  սիրած աղջկա/տղայի անպատասխան վերաբերմունք ու այդպես շարունակ: Գրեթե բոլորում մեկ նախադասություն կրկնվում էր. Ինքնասպանության թիրախը միշտ թաքուն հույս ունի, որ իրեն կփրկեն: Հիմա ես չեմ ուզում վերստին շահարկել այս թեման, առանց այն էլ շատ ենք ծեծում ու ոչ մի արդյունք: Ուզում եմ իմանալ` որքան է կարևորվում ՀՀ քաղաքացու կյանքը մեր կառավարության համար, որքանով եմ ես հետաքրքրում իմ պետությանը: Ու եթե ես հետաքրքրում եմ, որոշակի արժեք ունեմ իմ հանրապետության համար, ապա մի՞թե հնարավոր չէ մեկ քաղաքացու փրկության համար երկու ոստիկան կանգնեցնել այն կամուրջների մոտ, որտեղ ամենաշատ թվով ինքնասպանություններն են գրանցվում: Հիմա կասեք ինքնասպան լինողը մեկ այլ տեղ էլ կգտնի ու ես չեմ համաձայնի ձեզ հետ/ներողություն/: Ես նկատել եմ, որ մեր երիտասարդները երկու կամուրջ են ընտրում, իսկ ինչու հենց այդ երկուսը, որովհետև ամենամեծ հավանականությունը փրկվելու հենց այդտեղ է: Ու վերջապես, եթե պետք լինի, միթե ՀՀ քաղաքացին այնքան անարժեք է, որ մեր կառավարությունը կափսոսա բոլոր կամուրջների մոտ ոստիկաններ կանգնեցել: Առաջ, երբ ես քայլում էի Կիևյան կամուրջով, հիանում էի կանաչ Թումանյանի այգով, այսօր վախենում եմ. չէ՞ որ կամրջից դեպի մահ ընդամենը մեկ մետր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել