Լուսանկարիչ Բրայան Ալեքսանդրը ճանապարհորդել է Սիբիրով մեկ և վավերագրական ֆոտոշարք կազմել այնտեղի բնակչության կենցաղի մասին: Նրա լուսանկարներում վառ կերպով արտացոլված են Սիբիրի ավանդական ճամբարները, փոխադրամիջոցները, հագուստը և տարածված զբաղմունքները, այդ թվում՝ որսորդությունը, ձկնորսությունը և այլն: Բրայան Ալեքսանդրի այս ֆոտոշարքում ընդգրկված լուսանկարները ցուցադրված են Լոնդոնում՝ Հորնիմանի թանգարանում:

Ուելենի չուկչա որսորդները նոյեմբերյան ցուրտ օրը Ուելենից ճանապարհ են ընկնում՝ շներից կապված սահնակով:

Չուկչա եղջերապահ Գրիշա Ռահթինը դուրս է եկել -30° C-ին:

Գրիշան առաջնորդում է իր երկու եղջերուներին:

Չուկչա Նատաշա Նոմրոն թափ է տալիս յարանգայի վրայի ձյունը:

Նենյա Վանուիտոն պատկերված է Թամբեի մոտակայքում՝ մորթե գլխարկով:

Եղջերապահները՝ Վերխոյանսկի արոտավայրերում:




Երբ -51°C ջերմաստիճանին եռացրած ջուրը օդ են ցպնում, այն վերածվում է գոլորշու ու սառույցի: Պատճառն այն է, որ եռացրած ջուրը գազի հատկություններ ունի և վերածվում է փոքրիկ կաթիլների, որոնք անմիջապես սառցակալում են:


Գարնանային փոթորիկը այս ու այն կողմ է քշում ձյունը, որը առատորեն տեղացել է Թամբեում:

Հյուսիսային լույսերը Յամալ թերակղզում:

Եղջերուներն արածում են Յամալում:

Վրանի վերևում սև ամպեր են կոտակվել:



