1in.am-ը գրում է.
Գիտնականների խումբը հայտնաբերել է Սաուդյան Արաբիայում տարածվող կորոնավիրուսի հակամարմին: Այն արտադրվում է մարդու օրգանիզմում: Նշվում է, որ այդ բացահայտումը կարող է բանալի դառնալ՝ ստեղծելու մահացու վտանգավոր վարակի դեմ պատվաստանյութ: Այս մասին գրում է Arab News պարբերականը:
Չինացի գիտնականները հոդվածի միջոցով հայտնել են Mers-4 և Mers-27 հակամարմինների հայտնաբերման մասին: Դրանք իմունային համակարգի կողմից արտադրվող պրոտեիններ են, որոնք ճանաչում են վարակները և օտարածին մանրէները՝ խոչընդոտելով բջիջների վարակմանը:
Իսկ ամերիկյան գիտնականների խումբը հայտնել է 7 նման հակամարմինների հայտնաբերման մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1272607.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



