1in.am-ը գրում է.
Աֆղանստանի կառավարությունը որոշում է ընդունել փակել երկրի հարավում գտնվող Հիլմենդ և Քանդագար գավառներում տեղակայված ՆԱՏՕ-ի 6 անօրինական բանտերը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Աֆղանստանի նախագահի վարչակազմի հայտարարությանը:
Նախագահական պալատի տվյալներով՝ այդ հաստատությունների կալանավորների մեծ մասն Աֆղանստանի քաղաքացիներ են: Հետաքննություն իրականացնելու պահին նրանցից շատերը 6 ամիս ապօրինի ձերբակալված են եղել օտարերկրյա զինծառայողների կողմից:
«Համաձայն երկկողմ համաձայնագրերի՝ ՆԱՏՕ-ն իրավունք չունի երկրի տարածքում ապօրինի բանտեր ունենալ: Դրա հետ կապված՝ Աֆղանստանի կառավարությունը ՆԳՆ-ին, պաշտպանության նախարարությանը և Անվտանգության ազգային ծառայությանը հանձնարարել է անհապաղ լուրջ միջոցառումներ ձեռնարկել այդ հաստատությունները փակելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ: