Հաճախ իրարամերժ կարծիքներ ենք լսում կրոնի մասին: Մեկը ասում է, որ հավատքն ու կրոնը տարբեր բաներ են: Եվ կան ճիշտ ու սխալ կրոններ: Մեկը առաքելական է, մյուսը` աղանդավոր, էն մյուսը` աթեիստ: Ի դեպ թեիստների ու աթեիստների միջև առանձնապես տարբերութուն չեմ դնում: Մեկը մյուսից ծայրահեղական ու բութ են: Մի շատ լավ ձևակերպում կա. եթե դու շփվում ես Աստծո հետ, դա աղոթք է, եթե Աստված է քեզ հետ շփվում` շիզոֆրենիա:
Ամենևին էլ չեմ ուզում վիրավորել մեր հավատացյալների կրոնական զգացմունքները: Բայց կարծում եմ, որ աստվածավախությունից անբարոյական բան չկա: Փաստորեն մարդ չի սպանում կամ չի քնում իր հարազատ քրոջ հետ ոչ թե այն պատճառով, որ մտքին չկա և դա աննորմալ է իր համար, այլ միայն այն պատճառով, որ Աստված կպատժի: Շատ լավ բարոյականություն ա(:
Համ էլ կարո՞ղ եք ինձ նշել` որն է բարոյականը կամ անբարոյականը: Հելենիստական մշակույթի կանոններով հասուն տղամարդկանց կարելի էր դեռահաս տղաների հետ կենակցել: Բայց հետո, երբ նրանք մեծանում էին, արդեն չէր կարելի, անբարոյական էր համարվում: Ի դեպ, չի բացառվում, որ աշխարհի ամենաուժեղ տղամարդուն` Ալեքսանդր Մակեդոնացուն ժամանակին դեռատի հասակում մի լավ ունեցե …. են:
Հայաստանում անբարոյական էր համարվում, երբ հարսը, որը դեռ երեխաներ չուներ, խոսեր տան տղամարդկանց հետ: Դեռ ավելին` ամուսնու ու նրա հոր ոտքերը պիտի լվանար. դա հարգանքի նշան էր համարվում:
Հեթանոսական Հայաստանում աղջիկները իրենց կուսությունը նվիրում էին անծանոթ անցորդներին, զինվորներին, եթե չեմ սխալվում, Անահիտի տաճարում:
Հիմիկվա առևտուրը Սովետի ժամանակ սպեկուլյացիա էր համարվում և մարդիկ բանտ էին նստում վերավաճառքի համար…. Դե կարելի է էլի օրինակներ բերել… Բարոյականությունը փոխվում է ամեն օր:
Հիմա կասեք` ի՞նչ կապ ունի էստեղ կրոնը: Կարծում եմ` շատ մեծ: Մեր բարոյականությունը կրոնական է: Այսինքն` պետականոնորեն ընդունված բարոյականությունը Հայ Առաքելական եկեղեցու բարոյականությունն է:
Ո՞րն է, ի վերջո, ճշմարտությունը: Հայ քրիստոնյայի համար` առաքելական եկեղեցու կանոնները: Փաստորեն, եթե դու հավատացյալ չես, ուրեմն ոչ միայն Հայ չես, այլ նաև անբարոյական ես: Համշենահայերի նման թերի հայ ես:
Եվ այդ խավարամիտ ֆոնի վրա լսում ես, թե մեր եկեղեցին պետք է ուժեղանա, որ աղանդները վերանան: Ինձ համար ամեն ծայրահեղ բան աղանդ է: Ի՞նչ տարբերություն` առաքելական թե եհովայական: Ի՞նչ տարբերություն, եթե քթիցդ այն կողմ բան չես տեսնում: Ի՞նչ ասել է` հավատում ես, թե ոչ: Նա, ով հավատում է, որ Աստված մարդուն կավից է ստեղծել և դրա համար դիմացինի գլուխը պատրաստ է ջարդել, ինչո՞վ է տարբերվում երեխաներին մատաղ անող եհովական շիզոֆրենիկից: Ուղղակի էն մյուս շիզոֆրենիկը ավելի է հավատացել իր գաղափարին: Մեր եկեղեցին շատ կերազեր այդպիսի հավատացյալներ ունենար:
Թեպետ երևի ունեցել է, որ ժամանակին քրիստոնեական գաղափարախոսության ներքո ոչնչացվեց մի ողջ հեթանոսական մշակույթ: Չեմ կարող հաստատ ասել, թե ինչ կատարվեց Հայաստանում այն ժամանակ: Մեր հարգելի պատմաբաններն էլ, ովքեր պրիմիտիվ քոմենթներ են գրում, թե ”գնա, պատմություն կարդա”, էլի դժվար թե հոդաբաշխ կարող են բացատրել: Բայց եկեք եղած փաստերից ելնելով տրամաբանենք:
Հայաստանում տեղի ունեցավ հերթական հեղափոխությունը, եկավ էլի ինչ-որ մեկը, որի համար արդեն հող էին պատրաստել և ասաց մեզ, որ մենք սխալ ենք ապրել մինչև այդ: Այսինքն մի երկու, երեք հազար տարի “հավայի մուկ ենք տշել”, իսկ ՆԱ գիտի, թե մեզ ինչ է պետք: Հոդվածի փիառը ապահովելու համար ասեմ, որ այդ ինչ-որ մեկը օտարազգի Գրիգոր Լուսավորիչն էր: Աշխարհում բոլոր իդեոլոգիաները ստեղծել են շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ: Իսկ հիմա, խնդրում եմ, ուշադրություն:
Ես ցինիկ չեմ: Աթեիստ չեմ: Աշխարհում ոչ մի կրոնի դեմ չեմ: Հարգում եմ դիմացինիս անձն ու զգացմունքները: Չեմ գողանում, չեմ սպանում, համարյա չեմ շնանում: Ես հասկանում եմ, որ արդեն եկել էր ժամանակը, որ մենք մոնոֆիզիտական կրոն ընդունեինք, աշխարհը գնում էր այդ ուղությամբ: Բայց մենք այն բացառիկ ազգերից ենք, որ հիմնովին կարողացանք մի քանի հոգեկան անկայուն փսիխիկա ունեցող մարդկանց շնորհիվ թույլ տալ պատմութունը սկսել զրոյից` ոչնչացնելով ամեն ինչ, ինչ ստեղծվել էր նրանցից առաջ:
Մենք ունենք միայն մի քանի հրաշքով փրկված պոեզիայի տողեր ու մեկ էլ Գառնիի տաճարը: Այն էլ եղել է թագավորների հանգստավայր: Մեր արդի լեզվով ասած` “հարուստի դաչա:” Դրա համար էլ փրկվեց: Ինչպես տեսնում եք, ոչինչ չի փոխվում:
Պատմութունը չի սիրում, երբ նրա մասին խոսում ես անցյալ անկատար ժամանակով: “Այ, եթե մենք չընդունեինք քրիստոնեությունը, ապա կձուլվեինք:” Ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, որովհետև չի եղել: Կարելի է միայն ենթադրել:
Եղբայր, էլի ընդունեիք, ես դեմ չեմ, բայց ինչու գալիք սերունդները զրկեցիք մի ամբողջ մշակույթից: Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա էլ նույնն է կատարվում: Ջնջենք, սկսենք նորից:
Ժամանակին Հռոմի պապը ներողություն խնդրեց ինկվիզիցիայի կողմից կատարված այլանդակությունների համար: Խելոք մարդ էր:
Հետաքրքիր է` մեր կաթողիկոսը և “ջիպավոր” հոգևորականները պատրա՞ստ են եկեղեցու կողմից մեղա գալ կատարված այլանդակությունների համար, թե՞ էլի մենք բոլորս մեղսավոր ենք, որովհետև ծնվել ենք մեր մեղսավոր ծնողների սեքսի հետևանքով, իսկ նրանք` Ընտրյալ:
P.S. Եթե օրինակներիս մեջ պատմական անճշտություններ կան, ապա իմ բծախնդիր ընթերցողները կարող են մի քանի անգամ թքել կամերային թատրոնի բակում տեղադրված աֆիշիս վրա:)