10059509041in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի ունիվերսալ շրջափուլային ամփոփման նիստի ժամանակ Սաուդյան Արաբիան մի շարք հավակնություններ է ներկայացրել Նորվեգիայի նկատմամբ: Այս մասին գրում է The Local-ը:

Երկրի ներկայացուցիչները Նորվեգիայից պահանջել են ապօրինի ճանաչել Մուհամեդ մարգարեի և իսլամի ցանկացած քննադատություն: Սաուդյան Արաբիան նաև մտահոգություն է հայտնել «տանը բռնության, բռնաբարության և սոցիալական շերտերի անհավասարության դեպքերի քանակի ընդլայնման հետ կապված»: Նշվել է նաև, որ Նորվեգիայում շարունակվում են կրոնական հողի վրա հանցագործություններ տեղի ունենալ, որոնց պատճառը մուսուլմաննների նկատմամբ ատելությունն է:

Նորվեգիայի ԱԳՆ Բերգե Բրենդեն նիստի ժամանակ ստիպված է եղել իր երկրի հասցեին քննադատություններ լսել ևս 91 երկրներից:

«Դա պարադոքս է, որ մարդու հիմնարար իրավունքներին չաջակցող երկրները խորհրդի վրա ազդեցություն ունեն»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել