«Շանթ» հեռուստաընկերության  «Թաքնված տաղանդ» նախագծից հայտնի դարձած Մուշեղ Խաչատրյանը պատմում է իր «թաքնված տաղանդի» և ռեկորդների մասին: Այս անգամ ArmStar.am-ը բացահայտել է Մուշեղի հեծանվային և ոչ «հեծանվային» ամենատարբեր արկածները  :

Ամեն ինչ սկսվեց 1997 թվականի ամռանը` օգոստոսի 7-ին, երբ մայրս ինձ տարավ կրկես : Այդ ժամանակ Ենգիբարյանի անվան ստուդիայում  ազատ ընդունելություն էր հայտարարված: Սկզբում փորձում էի ժանգլյորություն անել, բալանսը ևս հետաքրքիր էր, համարյա ամեն ինչում ուզում էի ինձ փորձել:

Հեծանիվի հանդեպ սերն էլ ծնվեց կրկեսում: Հիշում եմ Ուկրաինայից Սերգեյ Կուզմին անունով  մի տղա էր Հայաստան եկել, այստեղ նրա պրեմիերան պետք է կայանար: Մենք էլ ընտանիքով գնացել էինք դիտելու: Պապան, տեսնելով, թե ինչ մեծ ոգևորվածությամբ եմ հետևում այդ տղային, ասաց` ուզում ե՞ս էս հեծանիվից  քո համար պատրաստեմ, ասացի հա:  Պապան պատրաստեց, և երկու օր հետո արդեն ունեի իմ երազած հեծանիվը: Հետո գնացինք կրկես, Կուզմինը զարմացավ, հարցրեց՝ որտեղի՞ց ես գնել և այլն, իրենն էլ ջարդված էր, պապան վերանորոգեց, նա էլ  փորձեց ինձ մի քանի խորհուրդներ տալ, և ստացվում է առաջին քայլերս նա սովորեցրեց:

Ժանգլյորությունը չսիրեցի: Ամուր նյարդեր են պահանջվում, մանավանդ գնդակներով հնարքներ անելու համար, փորձերի ժամանակ գնդակներից  ամեն երկրորդն ընկնում է, պետք է գնաս ետևից:  Ժանգլյորություն կարողանում եմ անել ամենաշատը երեք գնդակով: Ինչ ուզում է լինի, հեծանիվն ինձ համար ուրիշ է:

Շատ էի սիրում բալանսը: Բայց երբ սկսեցի հեծանվով հետաքրքրվել, արդեն ուրիշ ոչնչի համար ժամանակ չէր մնում: Առավոտյան գնում էի պարապմունքի և մինչև երեկո միայն հեծանիվ էի պարապում:

Մոտ մեկ ամիս ամենօրյա քրտնաջան պարապունքներից հետո կարողանում էի հնարքներովս զարմացնել: Կարողանում էի տարբեր թռիչքներ անել, պտտվել առաջ հետ: Հետո, երբ Սոս Պետրոսյանն ինձ հեծանիվների ժուռնալ ցույց տվեց, տեսնելով միակնանի, բարձր, ցածր, առանց նստատեղի, հասկացա, որ պետք է ես էլ ունենամ այդ նույն հեծանիվներից: Դիմեցի հորս, նա էլ պատրաստեց:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել