Նոր տեսա, որ անցած տարի տեղադրված մեր շենքի (Կոմիտաս փողոց) դիմացի նստարաններից 2 հատը չկան: Չեմ բացառում, կարող ա և գողացել են: Բայց, քաղաքապետարան ջան, ձեր իսկ գնահատմամբ այդ հանրային գույք համարվող նստարանների հատի արժեքը 400 դոլար ա: Ասածս էն ա, թե ինչո՞ւ չեք «գողերին» «բացահայտում» ու «պատժում»: Վստահ եմ, նման դեպքերը բազմաթիվ են ու եթե 1, 2 նման «գործ» բացահայտեք, նման «գողություններն», իսկ այլ դեպքերում` վանդալիզմները, իսպառ կվերանան: Առավել ևս, որ այդ նստարանները հիմնականում տեղադրված են քաղաքի այնպիսի հետվածներում, որտեղ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան:
Եթե դուք նման «հարցերով» չեք զբաղվում, ապա կամ գողացողները հենց դուք եք, կամ էլ դա ձեր կողմից փողի լվացման հերթական ապացույցն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10203206380027559?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել