Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը թերևս չամուսնանան: Մամուլի տեղեկացմամբ, աստղային հարսանիքի խաթարման պատճառ կարող են դառնալ Բրեդի հայրիկի կրոնական հայացքները: Անջելինային հուզում է այն, որ ապագա սկեսրայրն այցելում է այնպիսի եկեղեցի, որը դեմ է սեռական փոքրամասնություններին ու նրանց անվանում է մեղսավորներ, իսկ ինքը` Ջոլին, ակտիվորեն պաշտպանում է նրանց իրավունքները, չհաշված, որ ոչ վաղ անցյալում ունեցել է նաև բիսեքսուալ փորձ: ԶԼՄ-ները հայտնում են, որ Ջոլին Բրեդին վերջնագիր է ներկայացրել` կամ վերջինիս հայրը պիտի հեռանա այդ եկեղեցուց, կամ հարսանիք չի լինի:

Որպես ամուսնության ձգձգման ևս մեկ պատճառ, ըստ մամուլի, այն է, որ Անջելինան դժգոհ է իր արտաքինից: Սեքս-խորհրդանիշն իրեն չափազանց նիհար է համարում և հույս ունի հավաքել ևս 5կգ: Բացի այդ, Ջոլին ցանկանում է կատարել ևս 5 պլաստիկ վիրահատություն` կնճիռների հարթեցման և ավելորդ ճարպերի վերացման ուղղությամբ:

Իսկ ահա Բրեդը 7 տարվա համատեղ կյանքից և 6 ընդհանուր երեխաներից հետո վերջապես պատրաստ է ամուսնանալ Անջելինայի հետ:
Շարունակությունն` այստեղ